четверг, 25 сентября 2014 г.

Ազատության գինը



Մարդու համար այս կյանքում ամենաթանկ բանը ազատությունն է, մարդը չի կարող լիարժեք ապրել, եթե չունի ազատություն: Պատմությունից և գրականությունց մեզ հայտի է, որ մարդը միշտ պայքարել է ազատ լինելու, ազատ ստեղծագործելու, ազատ խոսելու համար և ապա ի՞նչ նշանակություն ունի ազատ տարածությունը, եթե մարդն ազատ մտածելու իրավունք չունի, ի՞նչ նշանակություն ունեն այդ երկաթյա վանդակները, եթե մարդը լինելով վանդակներց դուրս`չի կարող ազատ ապրել: Ազատությունը չունի սահմաններ, սակայն մարդը երբեմն ձգտում է հասնել անսահման ազատության, չգնահատելով այն ազատությունը,  որը ունի: Մարդը պետք է գնահատի այն ազատությունը, որը ունի, պետք է հասկանա, և չփորձի իր ազատությամբ վնասել մյուսների ազատությանը, սակայն երբեք չպետք է դադարի պայքարել` ազատության համար:

Ազատություն ասելով հասկանում եմ խոսքի, մտքի, հոգու ազատություն, և ակամայից հիշում եմ Միքայել Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծությունը, որի մեջ հեղինակը իր բուռն ասելիքը արտահայտել է վերջին տան մեջ:


Ազատությո՜ւն, — գոչեցի, —
Թող որոտա իմ գլխին
Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,
Թող դավ դնե թշնամին,
Ես մինչ ի մահ, կախաղան,
Մինչև անարգ մահու սյուն,
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ
Անդադար. ազատությո՜ւն։
 

Ես եմ իմ կյանքի կեսարը



Ամեն մարդ ունի իր կյանքի ճանապարհը, և այդ ճանապարհը անցնելիս կայացնում է որոշումներ՝ երբեմն սխալ, երբեմն ճիշտ։ Սակայն  չպետք է մարդ  խուսափի ինքնուրույն որոշումներ կայացնելուց, եթե անգամ դրանք սխալ լինեն, որովհետև բոլորս էլ մեր սխալների միջոցով սովորում և առաջ ենք քայլում: Ես ինքնուրույն եմ կայացնում իմ բոլոր որոշումները, սակայն միշտ խորհրդակցում եմ հարազատներիս հետ, հետևում եմ նրանց խորհուրդներին, քանի որ նրանք շատ լավ են ճանաչում կյանքը: Հիմա ես մտածում եմ ճիշտ մասնագիտություն ընտրելու մասին, իհարկե, հաշվի առնելով հարազատներիս կարծիքը։ Իմ կարծիքով ես իմ ապագան կառուցելու եմ ճիշտ մասնագիտություն ընտրելով, իսկ ընտրելու համար մարդը պետք է հետևի իր սրտին, մտածի և հասկանա ինչով կարող է  օգտակար լինել ոչ միայն իր սեփական անձին,  այլ նաև հայրենիքին և  բոլոր  մարդկանց: