четверг, 21 августа 2014 г.

Ես ուրախ եմ, որ Սեբաստացի եմ

Ողջույն, ես Անին եմ: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր եմ եկել Մուշեղ Իշխանի անվան միջնակարգ դպրոցից: Արդեն մի քանի օր է, ինչ մասնակցում եմ վերապատրաստման դասընթացներին և արդեն հասցրել եմ ծանոթանալ հրաշալի մարդկանց հետ: Անկեղծ ասած, մինչ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր գալը` չէի պատկերացնում, որ իմ սիրելի դպրոցն ավարտելուց հետո կարող եմ նույն հաճույքով և ոգևորվածությամբ այցելել մեկ ուրիշ դպրոց, սակայն հիմա պատկերացնում եմ իմ հետագա ուղին միայն այս դպրոցում: Վերապատրաստման դասընթացների ընթացքում սովորել եմ բազմաթիվ ծրագրեր, բացել եմ Էլեկտրոնային հասցե, ծանոթացել եմ դպրոցի օրացույցի հետ: Սակայն հիմա մի քիչ տխրել եմ, որովհետև վաղը վերապատրաստման դասընթացների վերջին օրն է, բայց միևնույն է, չեմ հուսահատվում և անհամբեր սպասում եմ նոր ուսումնական տարվա սկզբին, որպեսզի ծանոթանամ բոլոր ուսուցիչների հետ, ձեռք բերեմ նոր ընկերներ և շատ գիտելիքներ: