четверг, 18 сентября 2014 г.

Հայացքը դեպի հայրենի երկրի սահմաններից դուրս, կամ այլ կերպ ասած՝ արտագաղթ

Թվում է՝ ինչ կա որ, բայց դա միայն թվում է: Մեր տարածաշրջանում երկաթյա վարագույր այլևս չկա, սակայն հայ մարդը այլոց նման ազատ տեղաշարժվելու իրավունք չունի: Այսօր մենք տեսնում ենք տարբեր հայացքներ, հայացքներ, որոնցից յուրաքանչյուրը ունի իր պատմությունը, արդարացումը և իր պատճառները, հայացքներ, որոնք տանում են դեպի մառախլապատ մի տափաստան, որտեղից դուրս պրծնելու միակ ելքը փախուստի դիմելն է: Օրըստ օրե մեր շենքերը դատարկվում են, մարդիկ փախչում են ինչ-որ անորոշ ժամանակով, սակայն այդ անորոշ ժամանակը վերածվում է երկար ու ձիգ տարիների: Մարդկանց փախուստը հայրենասիրության պակասից չէ, մարդիկ փախչում են քանի որ գտնում են, որ փախուստը լավագույն տարբերակը կարող է լինել ապագայի կերտման, սոցիալական լավ պայմանների, կամ բարոյահոգեբանական կայուն վիճակի համար:

 Վերջիվերջո մենք հայ ենք և մեր արյունը խոսում է մեր փոխարեն, մեր արյան մեջ ապրում են Ջիվանու երգերը, Քուչակի Հայրենները, Նալբանդյանի Ազատության կանչերը, Նժդեհի հայրենասեր ոգին: Եկեք թույլ չտանք, որ այն արհեստական սահմաները, որոնք ամեն մարդ ստեղծել է իր մեջ, թույլ տան որպեսզի մարդն անցնի հայրենի սահմանը և հայ միտքը զարգանա հայ սահմանից դուրս:










Комментариев нет:

Отправить комментарий