вторник, 23 сентября 2014 г.

Երջանկությո՞ւն, թե ուղղակի երևակայություն






Կորտասարը իր «Փոքրիկ դրախտ»-ում ներկայացնում է գեներալ Օրանգուի ղեկավարած երկրի բնակիչներին, ովքեր երջանիկ են իրենց զգում այն օրվանից, երբ իրենց այրան մեջ ներարկում են ոսկե ձկնիկներ: Ոսկե ձկնիկներից օգտվել կարելի է միայն բնակչի տասնութ տարին լրանալուց հետո, այսպիսով, բոլոր երիտասարդները անհամամբեր սպասում են այն օրվան, երբ իրենց թույլ կտան այցելել հատուկ բժշկական կենտրոններից մեկը, և ներարկել ոսկե ձկնիկներ: Տեսնել ոսկե ձկնիկներին ներարկելուց հետո հնարավոր չէ, սակայն ամեն ոք հավատում է, որ նրանք անդադար անցնում են իրենց երակների միջով: Գեներալ Օրանգուի իշխանությունը մի  սրվակի արժեքը սահմանել է քսան դոլլար, որը տարվա ընթացքում երկրին մի քանի միլիոն եկամուտ է բերելու: Եթե ավելի խորը դիտենք, կհասկանանք, որ հասարակությունը երջանիկ է դառնում բացառապես երևակայության շնորհիվ: Գեներալը, այսինքն՝ իշխանությունը միայն իր շահերից ելնելով և հաշվի չառնելով հասրակությանը, ստեղծել է կեղծ, գոյություն չունեցող «Երջանկություն», իսկ հասարակությունը հավատում է այդ սուտ երջանկությանը, ավելին՝ աջակցում է, որ իշխանությունը խաբի իրեն, եվ ներարկի ինչ որ կկամենա: Եթե այս ամենը համեմատենք մեր այսօրվա իրականության հետ, կտեսնենք, որ տարբերություններ գրեթե չկան, սակայն Օրանգուի երկրի բնակիչները ապրում էին երևակայության և սուտ երջանկության մեջ, իսկ մենք՝ իրականության:

Комментариев нет:

Отправить комментарий