четверг, 25 сентября 2014 г.

Ես եմ իմ կյանքի կեսարը



Ամեն մարդ ունի իր կյանքի ճանապարհը, և այդ ճանապարհը անցնելիս կայացնում է որոշումներ՝ երբեմն սխալ, երբեմն ճիշտ։ Սակայն  չպետք է մարդ  խուսափի ինքնուրույն որոշումներ կայացնելուց, եթե անգամ դրանք սխալ լինեն, որովհետև բոլորս էլ մեր սխալների միջոցով սովորում և առաջ ենք քայլում: Ես ինքնուրույն եմ կայացնում իմ բոլոր որոշումները, սակայն միշտ խորհրդակցում եմ հարազատներիս հետ, հետևում եմ նրանց խորհուրդներին, քանի որ նրանք շատ լավ են ճանաչում կյանքը: Հիմա ես մտածում եմ ճիշտ մասնագիտություն ընտրելու մասին, իհարկե, հաշվի առնելով հարազատներիս կարծիքը։ Իմ կարծիքով ես իմ ապագան կառուցելու եմ ճիշտ մասնագիտություն ընտրելով, իսկ ընտրելու համար մարդը պետք է հետևի իր սրտին, մտածի և հասկանա ինչով կարող է  օգտակար լինել ոչ միայն իր սեփական անձին,  այլ նաև հայրենիքին և  բոլոր  մարդկանց:

Комментариев нет:

Отправить комментарий