Մարդու համար այս կյանքում ամենաթանկ բանը ազատությունն է, մարդը
չի կարող
լիարժեք ապրել, եթե չունի
ազատություն: Պատմությունից և գրականությունց մեզ հայտի է, որ մարդը միշտ
պայքարել է ազատ լինելու, ազատ ստեղծագործելու, ազատ խոսելու համար և ապա ի՞նչ նշանակություն ունի ազատ տարածությունը, եթե մարդն
ազատ մտածելու իրավունք չունի, ի՞նչ նշանակություն ունեն
այդ երկաթյա վանդակները, եթե մարդը լինելով վանդակներց դուրս`չի կարող ազատ
ապրել: Ազատությունը չունի
սահմաններ, սակայն մարդը երբեմն
ձգտում է հասնել անսահման ազատության, չգնահատելով այն ազատությունը, որը ունի: Մարդը պետք է գնահատի այն ազատությունը, որը ունի, պետք է հասկանա, և չփորձի իր ազատությամբ վնասել
մյուսների ազատությանը, սակայն երբեք
չպետք է դադարի պայքարել` ազատության համար:
Ազատություն ասելով հասկանում եմ խոսքի, մտքի, հոգու
ազատություն, և ակամայից հիշում
եմ Միքայել Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծությունը, որի մեջ հեղինակը իր բուռն ասելիքը արտահայտել է վերջին
տան մեջ:
— Ազատությո՜ւն, — գոչեցի, —
Թող որոտա իմ գլխին
Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,
Թող դավ դնե թշնամին,
Ես մինչ ի մահ, կախաղան,
Մինչև անարգ մահու սյուն,
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ
Անդադար. ազատությո՜ւն։
Թող որոտա իմ գլխին
Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,
Թող դավ դնե թշնամին,
Ես մինչ ի մահ, կախաղան,
Մինչև անարգ մահու սյուն,
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ
Անդադար. ազատությո՜ւն։